Վատցկե. Երբ Աբրամովիչն ասում է «ոչ», դա նշանակում է «ոչ»

21:52 12.02.2018

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր տնօրեն Հանս-Իոահիմ Վատցկեն պատմել է, որ ակումբը ցանկանում էր համաձայնության գալ Լոնդոնի «Չելսիի» հետ բելգիացի հարձակվող Միշի Բատշուայիի տրանսֆերի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ դորտմունդցիները 24-ամյա ֆուտբոլիստին վարձակալել են մինչև մրցաշրջանի ավարտը:

«Ցանկանում էինք կատարել Միշի Բատշուայիի վերջնական տրանսֆերը, սակայն «Չելսին» չէր դիտարկում նման հնարավորություն: Երբ Ռոման Աբրամովիչն ասում է «ոչ», դա նշանակում է «ոչ»,- Վատցկեի խոսքը մեջբերում է Bild-ը:

Share |

Լրահոս