Վենգեր. Լակազետը կարող էր կորցնել վստահությունն Օբամեյանգի գալուց հետո

13:18 12.02.2018

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծում է, որ հարձակվող Ալեքսանդր Լակազետը կարող էր կորցնել վստահությունն այն բանից հետո, ինչ լոնդոնյան ակումբ է տեղափոխվել Պյեր-Էմերիկ Օբամեյանգը Դորտմունդի «Բորուսիայից»:

Հիշեցնենք` Լակազետը փոխարինման է դուրս եկել «Տոտենհեմի» հետ խաղում և երկու գոլային պահ է կորցրել` չկարողանալով փրկել իր թիմին պարտությունից լոնդոնյան դերբիում (0:1).

«Նա լավ գոլահար է, երբ մեն-մենակ է դուրս գալիս դարպասապահի դեմ: Նախկինում նա արդեն անցել է դժվար ժամանակների միջով:Նա քրտնաջան աշխատում է մարզումներին, աշխատում է գրոհները եզրափակելու վրա:

Չգիտեմ, թե ինչ տեղի ունեցավ, նա սխա՞լ հարված կատարեց: Ամեն ինչ կարող է տեղի ունենալ, վայրկյանների հարց է: Հնարավոր է` հիմա նրա ինքնավստահությունն ամենաբարձր մակարդակի վրա չէ, քանի որ իր տեղի համար մրցակից է եկել»,- Վենգերի խոսքերն է փոխանցում «Goal.com»-ը:

Share |

Լրահոս