Արսենալի երկրպագուներն Անչելոտիին. «Փրկիր մեզ Արսեն Վենգերից»

13:50 12.02.2018

Լոնդոնի «Արսենալի» երկրպագուները ցանկանում են, որ իտալացի մասնագետ Կարլո Անչելոտին գլխավորի իրենց սիրելի ակումբը:

Դոն Կարլոն ներկա գտնվել Անգլիայի առաջնության «Արսենալ»-«Տոտենհեմ» հանդիպմանը: Այդ խաղից հետո իտալացին լուսանկար է հրապարակել, որտեղ նշել է, որ իրեն դուր է եկել լոնդոնյան դերբիի մթնոլորտը:

Լուսանկարի մեկնաբանություններում «զինագործների» մի շարք երկրպագուներ են հայտնվել՝ խնդրելով, որ Անչելոտին գլխավորի «Արսենալը» և «փրկի իրենց Արսեն Վենգերից»: Երկրպագուների մեծ մասը վստահ է, որ հենց 58-ամյա մասնագետը կարող է շտկել իրավիճակը լոնդոնյան ակումբում:

Share |

Լրահոս