Գործակալ. Բեյլի տրանսֆերային արժեքն ամենաքիչը 222 մլն եվրո է

17:11 12.02.2018

Մադրիդի «Ռեալի» կսիսապաշտպան Գարեթ Բեյլի գործակալը՝ Ջոնաթան Բարնետը, խոսել է իր հաճախորդի տրանսֆերային արժեքի մասին.

«Բեյլն ամենաքիչն արժեք 222 մլն եվրո, ինչպես Նեյմարը: Գարեթը երջանիկ է «Ռեալում» ու սիրում է այս ակումբը: Նրան անհրաժեշտ չէ, որ Ռոնալդուն լքի «սերուցքայիններին», քանի որ նա արդեն այս թիմի գերաստղն է:

Իտալական ակումբներից մեկը մոտ էր Բեյլի տրանսֆերը գնելուն, սակայն «Տոտենհեմը» դեմ էր: Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է, սակայն հիմա Իտալիայում չկա մի ակումբ, որը կարող է գնել Բեյլի տրանսֆերը»,- գործակալի խոսքերը մեջբերում է «Tuttosport»-ը:

Share |

Լրահոս