Բորուսիան կփորձի ամբողջովին գնել Բատշուայիի տրանսֆերը

18:00 12.02.2018

Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է ամբողջովին գնել «Չելսիի» հարձակվող Միշի Բատշուայիի տրանսֆերը:

Բելգիացի հարձակվողն իր ելույթներով ստիպել է մտածել «իշամեղուների» ղեկավարներին իր հետ լիարժեք  պայմանագիր կնքելու մասին:

Ինչպես հայտնում է «London Evening Standard»-ը, գերմանական ակումբն ամռանն առաջարկ կանի «թոշակառուներին»:

Բատշուային վերջերս է համալրել «Բորուսիայի» կազմը, մասնակցած երկու խաղերում էլ դարձել է երեք գոլի հեղինակ:

Հիշեցնենք, որ հարձակվողը դորտմունցիների հետ պայմանագիր է կնքել մինչև այս մրցաշրջանի ավարտը: «Չելսիի» հետ նրա համաձայնագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը:

Share |

Լրահոս