ՉԼ. Որ հանդիպումները կցուցադրվեն Armenia TV-ի և Armenia Premium-ի եթերում

14:07 12.02.2018

Վաղը՝ Փետրվարի 13-ին, մեկնարկում է Չեմպիոնների լիգայի փլեյ օֆ փուլը: 

1/8 եզրափակչի բոլոր հանդիպումները Հայաստանում կցուցադրվեն ուղիղ եթերում:

Այսպիսով, փետրվարի 13-ին «Armenia TV»-ի եթերում կարող եք դիտել «Բազել»-«Մանչեսթեր Սիթի», իսկ փետրվարի 14-ին՝ «Ռեալ»-ՊՍԺ դիմակայությունները:

«Armenia Premium»-ի եթերում փետրվարի 13-ին կլինի «Յուվենտուս»-«Տոտենհեմ», իսկ փետրվարի 14-ին՝ «Պորտու»-«Լիվերպուլ» մրցավեճը:

Share |

Լրահոս