Ներկայացվել է Չեմպիոնների լիգայի փլեյ օֆի գնդակը

14:27 12.02.2018

«Adidas» ընկերությունը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի այս տարվա խաղարկության փլեյ օֆի գնդակը:

Գնդակն օգտագործվելու է փլեյ օֆի բոլոր հանդիպումներում: Բացառություն չի լինելու նաև եզրափակիչ խաղը, որը կայանալու է Կիևում՝ մայիսի 26-ին:

Հիշեցնենք, որ 1/8 եզրափակչի առաջին դիմակայությունները կկայանան վաղը՝ փետրվարի 13-ին:

Share |

Լրահոս