Կլոպ. Պետք է շարունակենք հաղթել

00:09 12.02.2018

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Սաուհեմփթոնի» նկատմամբ տարած հաղթանակը.

«Սա մեր լավագույն խաղը չէր: Ամեն ինչ չէ, որ ստացվում էր և քամին էլ բավականին տարօրինակ էր: Մենք բարդ պայմաններում էինք խաղում և կատարեցինք մեր աշխատանքը: Սա է ամենակարևորը:

Այլևս սովորական խաղեր չունենք անցկացնելու: Ցանկանում ենք լինել լավագույն քառյակում և դրա համար միավորներ են պետք: Չեմ կարծում, որ «Արսենալից» 9 միավոր առաջ անցնելը պետք է թուլացնի մեր զգոնությունը:

Պետք է շարունակենք այնպես, ինչպես այսօր: Առջևում շատ խաղեր կան: «Տոտենհեմը», ՄՅՈւ-ն, «Չելսին» շատ հզոր են, իսկ «Մանչեսեր Սիթին» չեմպիոնն է»,- Կլոպի խոսքերը մեջբերում է «BBC»-ն:

Share |

Լրահոս