Միլանը պաշտոնապես պայմանագիր կնքեց Puma-ի հետ

16:25 12.02.2018

Գալիք մրցաշրջանում իտալական «Միլանը» տեխնիկական նոր հովանավոր կունենա: Այն կլինի «Puma»-ն:

Կողմերը հայտարարել են համաձայնություն կնքելու մասին: Համագործակցությունը կսկսի 2018 թվականի հուլիսի 1-ից: Այս մասին հայտնում է «ռոսոներիների» պաշտոնական կայքը:

Այսպիսով, միլանցիները դադարեցնում են համագործակցել «Adidas»-ի հետ, որը տևել է շուրջ 20 տարի: Ֆինանսական պայմանները չեն նշվում: Նախկինում հաղորդվում էր, իատալական ակումբը տարեկան կվաստակի 10-15 մլն եվրո:

 

Share |

Լրահոս