Վալենսիան դերբիում ուժեղ էր Լևանտեից (տեսանյութ)

01:39 12.02.2018

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում «Վալենսիան» սեփական հարկի տակ հաղթեց «Լևանտեին»:

Վալենսիական դերբիում տանտերերը հաղթեցին 3:1 հաշվով: Մինայի՝ 17-րդ րոպեին խփած գոլին հյուրերը շատ արագ պատասխանեցին: Աչքի ընկավ Պոստիգոն: Երկրորդ կեսում Վիետոյի ու Պարեխոյի գոլերը ձևակերպեցին «Վալենսիայի» հաղթանակը:

Այս հաղթանակը «չղջիկներին» թույլ տվեց վաստակել 43 միավոր և բարձրանալ երրորդ հորիզոնական՝ շրջանցելով Մադրիդի «Ռեալին», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: «Լևանտեն» 20 միավորով 17-րդն է:

«Վալենսիա»-«Լևանտե»՝ 3:1

Գոլերը՝ Մինա (17), Վիետո (65), Պարեխո (90-11մ) - Պոստիգո (18)

Share |

Լրահոս