Հայաստանն ու Ազգերի լիգան. հարցման ամփոփում

15:26 12.02.2018

«Armsport.am»-ը հարցում էր կազամկերպել պարզելու այցելուների կարծիքը Հայաստանի հավաքականի՝ Ազգերի լիգայի խմբային փուլում առաջին հորիզոնականը զբաղեցնելու հնարավորությունների վերաբերյալ:

Քվեարկողների 71.3%-ը (1990) կարծում է, որ մեր ընտրանին իր խմբում կգրավի առաջին հորիզոնականը: Արթուր Պետրոսյանի թիմին չի հավատում 22.8%-ը (636):

Երկրպագուների 5.9%-ը դժվարացել է պատասխանել հարցին:

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի հանդիպումները մեկնարկելու են սեպտեմբերին: Մեր հավաքականի մրցակիցները լինելու են Ջիբրալթարի, Լիխտենշտեյնի ու ՆՀՀ Մակեդոնիայի ընտրանիները:

Share |

Լրահոս