Զիդան. Երջանիկ եմ Ռեալում ու ցանկանում եմ շարունակել աշխատել թիմի հետ

15:09 12.02.2018

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գնահատել է իր թիմի խաղն այս մրցաշրջանում ու խոսել ՊՍԺ-ի հետ առաջիկա դիմակայության մասին.

«Երբ դու գլխավորում ես այպիսի ակումբ, ապա քննադատությունից խուսափել չես կարող: Երջանիկ եմ այստեղ ու ցանկանում եմ շարունակել աշխատել թիմի հետ: Այս մրցաշրջանն այնքան էլ լավ չի դասավորվում մեր համար, ինչպես նախորդները: Պետք է շարունակենք աշխատել ու հաղթել:

ՊՍԺ-ն բարելավում է իր խաղը տարեց տարի: Մեզ համար հեշտ չի լինելու: Էմերին հիանալի մասնագետ է և լավ է կատարում իր աշխատանքը: Փարիզցիների ցույց տված արդյունքները խոսում են այս ամենի մասին»,- Զիդանի խոսքերը մեջբերում է «RTL France»-ը:

Share |

Լրահոս