ԱՖՖ-ի նախագահը խնդրել է Մեսսիին ավելի քիչ խաղալ Բարսելոնայում

16:27 13.02.2018

Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Կլաուդիո Տապիան պատմել է, որ խնդրել է կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին ավելի քիչ խաղալ ակումբում, որպեսզի լավ մարզավիճակով մոտենա ԱԱ-2018-ին:

«Հույս ունեմ, որ Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներն ԱԱ-2018-ին կլինեն նույն մարզավիճակում, ինչ հիմա են: Սերխիո Ագուերոն անհավանական է, և Լիոնել Մեսսին միշտ լավն է:

Դա շատ կարևոր է մարզիչների համար, արդեն դիմել ենք Մեսսիին «Բարսելոնայում» ավելի քիչ խաղերի մասնակցելու խնդրանքով»,- Տապիայի խոսքը մեջբերում է Marca-ն:

Share |

Լրահոս