Կարագեր. Արսենալը վախեցած է խաղում. նրանք չեն հայտնվի ԱՊԼ-ի լավագույն քառյակում

12:17 13.02.2018

«Լիվերպուլի» և Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը քննադատել է ընթացիկ մրցաշրջանում «Արսենալի» ցուցադրած խաղը` կասկածի տակ առնելով այն հանգամանքը` արդյոք նրանք կարո՞ղ են մրցաշրջանն ավարտել լավագույն քառյակում.

«Եթե վերադառնանք «Քրիսթալ Փելասի» հետ նախորդ մրցաշրջանում ցուցադրած խաղին` ես նրանք «վախկոտներ» կանվանեի: 

Երբեմն դուք կարող եք կարծել, որ ես խիստ էի, բայց արտագնա խաղերի վիճակագրությունն ապացուցում է իմ խոսքերը: 26 արտագնա խաղում 26 միավոր վաստակելն ամոթալի է այն թիմի համար, որը երկրում լավագույններից մեկն է համարվում:

Կարծում եմ` «Արսենալի» համար գրեթե անիրական է մրցաշրջանը թոփ-4-ում եզրափակելը: Նրանք չեն կարող հասնել «Մանչեսթեր Յունայթեդին» և նաև շատ դժվար կլինի հասնել «Լիվերպուլին»` միավորների տարբերության տեսանկյունից:

«Արսենալը» պետք է կենտրոնանա Եվրոպա լիգայի վրա, քանի որ Անգլիայի առաջնության լավագույն քառյակում նրանք տեղ չեն գտնի»,- Կարագերի խոսքերն է փոխանցում «Sky Sports»-ը:

Հիշեցնենք` ԱՊԼ-ի 24 տուրերից հետո «Արսենալը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը` չորորդ տեղում ընթացող «Չելսիին» զիջելով 8 միավորով:

 

 

Share |

Լրահոս