Չելսին խոշոր հաշվով հաղթեց հետնապահին, Ազարը՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

01:52 13.02.2018

Անգլիայի առաջնության 27-րդ տուրում Լոնդոնի «Չելսին» սեփական դաշտում 3։0 հաշվով հաղթել է «Վեսթ Բրոմվիչին»։

Դուբլի հեղինակ է դարձել բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը, մեկ անգամ աչքի է ընկել Վիկտոր Մոզեսը։

Այս հաղթանակի շնորհիվ Անտոնիո Կոնտեի թիմը վաստակել է 53 միավոր և բարձրացել չորրորդ տեղ, իսկ «Վեսթ Բրոմվիչը» 20 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։

Share |

Լրահոս