Ռոնալդուն 2012 թվականին ցանկացել է տեղափոխվել ՊՍԺ

16:00 13.02.2018

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն 2012 թվականին ցանկացել է տեղափոխվել ՊՍԺ:

Ինչպես տեղեկացնում է «Mundo Deportivo»-ն, 2012 թվականին Ռոնալդուն գոհ չի եղել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսից և իր հանդեպ նրա վերաբերմունքից:

Պորտուգալացին կարծել է, որ ակումբն իրեն բավարար չափով չի աջակցել, իսկ ընկերոջ հետ զրույցում հայտնել է ՊՍԺ-ին միանալու ցանկության մասին:

«ՊՍԺ-ում ինձ բավականաչափ կսիրեն: Ֆրանսիացիները երջանիկ կլինեն, եթե ես տեղափոխվեմ նրանց առաջնութուն, իսկ ԶԼՄ-ները կօգնեն ինձ «Ոսկե գնդակի» համար պայքարում»,- գրել է Ռոնալդուն իր ընկերոջն ուղղված հաղորդագրության մեջ:

Share |

Լրահոս