Երևանում կայանալիք սուսերամարտի ԵԱ-ին Ադրբեջանը չի մասնակցի

16:42 13.02.2018

Ապրիլի 15-ից 19-ը Երևանում կկայանա սուսերամարտի Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունը:

Եվրոպայի երիտասարդական առաջնությանը կմասնակցի 30 երկրի ավելի քան 500 մարզիկ: Այս մասին հայտնում է սուսերամարտի Եվրոպայի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Նշենք` ադրբեջանցի մարզիկները չեն մասնակցի Երևանում կայանալիք առաջնությանը.

«Այս մրցումը չի մտնում մեր ֆեդերացիայի օրացույցային ծրագրում»,- հայտարարել են Ադրբեջանի սուսերամարտի ֆեդերացիայում, փոխանցում է «haqqin.az»-ը:

 

Share |

Լրահոս