Գանձասար-Կապանը հաղթել է կիպրոսյան հավաքի առաջին խաղում (տեսանյութ)

17:05 13.02.2018

Կիպրոսյան հավաքի ընթացքում «Գանձասար-Կապանն» անցկացրել է ստուգողական առաջին հանդիպումը` մրցելով լեհական «Ռուխի» հետ:

Հանդիպումն ավարտվել է կապանյան թիմի` 2:1 հաշվով հաղթանակով, հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:

Կապանյան թիմը առաջին խաղակեսում կարողացել է երկու գնդակ հեղինակել։ Նախ 11 մետրանոցն անվրեպ է իրացրել Գեղամ Հարությունյանը, իսկ առաջին խաղակեսի վերջնամասում էլ հաշիվը կրկնապատկել է Վարդան Պողոսյանը։

Երկրորդ կեսում Կարեն Բարսեղյանը փոփոխություններ է կատարել, խաղալու հնարավորություն տվել նաև թիմում փորձաշրջան անցնող ֆուտբոլիստներին։ Հանդիպման վերջնամասում «Ռուխի» ֆուտբոլիստները կարողացել են կրճատել հաշվի տարբերությունը, այն դարձնելով՝ 2-1։

Հավելենք, որ «Գանձասար-Կապանը» ստուգողական հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 17-ին, մրցակիցը՝ Մոսկվայի «Լոկոմոտիվի» դուստր թիմ «Կազանկան» է։

Share |

Լրահոս