Գատուզոն Ա Սերիայի ամենացածր վարձատրվող մարզիչն է

17:43 13.02.2018

«Միլանի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն աշխատում է այն նույն պայմաններով, որոնցով աշխատում էր «Միլանի» երիտասարդական թիմի հետ:

Ինչպես տեղեկացնում է «La Gazzetta dello Sport»-ը, Գատուզոյի աշխատավարձը կազմում է 120 հազար եվրո:

Ակումբի ղեկավարությունը կարող է Գատուզոյին նոր պայմանագիր առաջարկել` բարելավված պայմաններով, բայց ամեն ինչ կախված է արդյունքներից:

Այս պահին Գատուզոյի աշխատանքը գոհացնում է ակումբին:

Հիշեցնենք` Ջենարո Գատուզոն 2017 թվականի նոյեմբերի վերջին է նշանակվել «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնում այն բանից հետո, երբ Վինչենցո Մոնտելան հեռացվեց իտալական թիմից:

Share |

Լրահոս