Հալ Սիթիի կիսապաշտպանը 26 տարեկանում ավարտել է կարիերան

15:54 13.02.2018

Անգլիական «Հալ Սիթիի» կիսապաշտպան Ռայան Մեյսոնը որոշում է կայացրել 26 տարեկանում ավարտել կարիերան նախորդ տարի ստացած գլխի վնասվածքի պատճառով,- հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:

Անգլիացին վնասվածք էր ստացել 2017 թվականի հունվարին 22-ին տեղի ունեցած Լոնդոնի «Չելսիի» հետ խաղի ժամանակ: Գարի Կեյհիլի հետ բախման ժամանակ Մեյսոնը ստացել էր գանգոսկրի կոտրվածք:

Հիշեցնենք, որ Մեյսոնը Լոնդոնի «Տոտենհեմի» սան է, որի գլխավոր թիմում է անցկացրել 53 հանդիպում, դարձել երկու գոլի հեղինակ:

Share |

Լրահոս