Փհենչհան-2018. Կատյա Գալստյանը չի հայտավորվել սպրինտ մրցաձևում

15:40 13.02.2018

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող 2018 թվականի ձմեռային օլիմպիական խաղերում այսօր պետք է մեկնարկ ունենար Հայաստանի ներկայացուցիչներից Կատյա Գալստյանը:

Դահուկորդուհին առավոտյան 10:30 պետք է սկսեր պայքարը կանանց սպրինտ մրցաձևում, սակայն չի հայտավորվել:

Այս մասին հայտնի է դարձել «ArmSport.am»-ին:

Գալստյանի մեկնարկն ակնկալվում է փետրվարի 15-ին կանանց 10 կմ ազատ ոճ մրցաձևում:

Share |

Լրահոս