Մարկոս Պիզելին միացել է Ակտոբեին (լուսանկարներ)

14:48 13.02.2018

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին մոտ է ղազախական «Ակտոբեի» հետ պայմանագիր կնքելուն:

Ակումբի մամուլի քարտուղարությունն «Instagram»-ի էջում լուսանկարներ է հրապարկել, որում 33-ամյա ֆուտբոլիստը մարզվում է ղազախական ակումբի հետ:

«Մարկոս Պիզելին միացել է մեր ակումբին»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` նախորդ մրցաշրջանը Պիզելին անցկացրել է քաթարական «Ալ-Շաբաբ» ակումբում, իսկ «Ակտոբեում» հանդես է եկել 2014-15 թվականներին:

Share |

Լրահոս