Փհենչհան-2018. Միքայել Միքայելյանը սկսել է ելույթները 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում

14:19 13.02.2018

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում պայքարը սկսել է հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը:

Միքայելյանը, որն առաջին անգամ է մասնակցում օլիմպիական խաղերին, 3:37.40 արդյունքով (+28.86) զբաղեցրել է 72-րդ տեղը սպրինտի որակավորման փուլում:

Որակավորումը հաղթահարել են լավագույն ժամանակ ցույց տված առաջին 30 մարզիկները:

Նշենք` Միքայելը հանդես է գալու նաև 15 կմ ազատ ոճ մրցաձևում փետրվարի 16-ին:

 

Share |

Լրահոս