Միլանը պարտադրված կլինի գնել Կալինիչի տրանսֆերը

00:53 13.02.2018

Իտալական «Միլանը» պարտադիր պետք է «Ֆիորենտինայից» գնի Նիկոլա Կալինիչի տրանսֆերային իրավունքները, այն բանից հետո, երբ խորվաթ ֆուտբոլիստը դաշտ է դուրս եկել «Կրոտոնեի» հետ խաղում: Միլանցիները վարձակալել էին 30-ամյա ֆուտբոլիստին՝ նրան 20 միլիոն եվրոյով գնելու պայմանով: 

Սակայն դրա հետ մեկտեղ «Միլանում» Կալինիչի երկարատև գտնվելը մեծ հարցականի տակ է, քանի որ հարձակվողը վերջին անգամ գոլի հեղինակ է դարձել դեկտեմբերի 3-ին:

Գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյին բավարարում է Կալինիչի խաղը, սակայն նա ստիպված կլինի համոզել ակումբի ղեկավարությանն ամռանը չվաճառել ֆուտբոլիստին:

Share |

Լրահոս