NBA. Շաբաթվա լավագույն բասկետբոլիստները

13:51 13.02.2018

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կայքը ներկայացրել է շաբաթվա լավագույն խաղացողներին:

Արևելյան գոտում լավագույնն էր «Ֆիլադելֆիայի» կենտրոնական Ջոել Էմբիդը, իսկ արևմտյան գոտում ուժեղագույնն էր Ջեյմս Հարդենը «Հյուսթոնից»:

«Սիքսերսը» հաղթել է շաբաթվա բոլոր երեք խաղերում: Էմբիդը վաստակել է միջինը 26.7 միավոր և տիրել 15 անդրադարձի:

Հարդենը միջինը վաստակել է 33 միավոր, կատարել 6.8 փոխանցում և տիրել 5.3 անդրադարձի: «Ռոքեթսը» հաղթել է շաբաթվա չորս խաղերում:

Share |

Լրահոս