Գերմանիայի հավաքականում հույս ունեն, որ Նոյերը կմասնակցի աշխարհի առաջնությանը

12:03 13.02.2018

Գերմանիայի հավաքականի դարպասապահների մարզիչ Անդրես Կյոպկեն դրական է տրամադրված թիմի դարպասապահ Մանուել Նոյերի` աշխարհի 2018 թվականի առաջնությանը մասնակցելու շանսերի հարցում:

Այս պահին «Բավարիայի» դարպասապահը վերականգնվում է վնասվածքից.

«Կարծում եմ` նա իսկապես առողջ կլինի և կմասնակցի մունդիալին:

Մանուելն աշխարհի 2014 թվականի առաջնությունից առաջ ապացուցեց, որ իրեն շատ ժամանակ անհրաժեշտ չէ նախապատրաստության համար:

Այն ժամանակ նա վնասվածք էր ստացել Գերմանիայի Գավաթի եզրափակչում և մինչև ԱԱ-ի մեկնարկը գրեթե չէր մարզվում: Ես մշտապես կապ եմ պաշտպանում Մանուելի հետ, ամեն ինչ ընթանում է նախատեսվածի պես»,- Կյոպկեի խոսքերն է փոխանցում «Sport1»-ը:

Հիշեցնենք` Նոյերը ձախ ոտքի կոտրվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի 2016/17 մրցաշրջանի քառորդ եզրափակչի` Մադրիդի «Ռեալի» հետ պատասխան խաղում, իսկ սեպտեմբերին դարպասպահի վնասվածքը կրկնվեց:

Share |

Լրահոս