Իսպանիայի վարչապետ. Չեմ ցանկանա, որ Նեյմարը տեղափոխվի Ռեալ

10:58 13.02.2018

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը կարծում է, որ Մադրիդի «Ռեալը» չպետք է փորձի ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին:

Ռախոյը վստահ է, որ մադրիդյան թիմի այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուն և Կարիմ Բենզեման, ինչպես նաև կիսապաշտպան Գարեթ Բեյլը, դեռևս իրենց վերջին խոսքը չեն ասել մեծ ֆուտբոլում.

«Չգիտեմ` արդյոք «Ռեալը» պե՞տք է Նեյմարին ձեռք բերեր, թե՞` ոչ:

Բանն այն է, որ որոշ ժամանակ առաջ Ռոնալդուն, Բենզեման և Բեյլը թիմի համար շատ օգտակար ֆուտբոլիստներ էին համարվում: Իսկ մի քանի ամիս անց արդեն կասկածում են նրանց հարցում:

Անձամբ ես հավատում եմ նրանց: Պետք է խաղալ ապագայի համար հեռանկարներով: Չէի ցանկանա, որ Նեյմարը տեղափոխվեր «Ռեալ»,- Ռախոյի խոսքերն է փոխանցում «AS»-ը:

Share |

Լրահոս