Օլիմպիակոսը զրկվել է 3 միավորից և 2 խաղ կանցկացնի առանց հանդիսականի

11:21 13.02.2018

Հունաստանի առաջնության կարգապահական կոմիտեն որոշել է պատժել «Օլիմպիակոսին» ԱԵԿ-ի հետ անցկացրած տնային խաղի արդյունքում:

Ինչպես տեղեկացնում է «Reuters»-ը, ակումբը զրկվել է 3 միավորից և երկու խաղ կանցկացնի առանց հանդիսականի երկրպագուների անկարգությունների պատճառով:

«Օլիմպիակոսն» ԱԵԿ-ի հետ տնային խաղի 94-րդ րոպեին գոլ է ընդունել սեփական դարպասն ու պարտվել 1:

2 հաշվով, իսկ խաղից հետո երկրպագուները ներխուժել են խաղադաշտ, կիրառել պիրոտեխնիկա և կոտրել գովազդային վահանակները:

Ոստիկանական ուժերը ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել` զայրացած երկրպագուներին հանգստացնելու համար:

«Օլիմպիակոսը» նաև տուգանվել է 90 հազար եվրոյով: Ակումբն, ամենայն հավանականությամբ, կբողոքարկի կարգապահական կոմիտեի որոշումը:

Share |

Լրահոս