Ճապոնացի չմշկորդի դոպինգ թեստը դրական արդյունք է ցույց տվել Փհենչհան-2018-ում

11:44 13.02.2018

Ճապոնացի չմշկորդ Կեյ Սայտոն ժամանակավորապես հեռացվել է մրցումներից այն բանից հետո, երբ 2018 թվականի օլիմպիական խաղերում նրա դոպինգ թեստը դրական արդյունք է ցույց տվել:

Այս մասին հայտնում է Մարզական արբիտրաժային դատարանի (CAS) մամուլի քարտուղարությունը:

Սայտոն առաջին մարզիկն է, որի դոպինգ թեստը դրական արդյունք է ցույց տվել Փհենչհանում:

Այդուհանդերձ, նա չի եղել թիմի հիմնական անդամ, այլ համարվել է պահեստային չմշկորդ` տղամարդկանց 5000 մ. մրցատարածությունում:  Նրա օրգանիզմում հայտնաբերվել է արգելված միզամուղ:

21-ամյա մարզիկն արդեն լքել է օլիմպիական ավանը, և հիմա չի կարող հանդես գալ ոչ միայն Փհենչհանում, այլև ISU-ի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցումներում մինչև վերջնական քննության արդյունքը:

Share |

Լրահոս