Փյունիկը մեկնել է Կիպրոս` արտասահմանյան երկրորդ հավաքն անցկացնելու

15:09 13.02.2018

Այսօր վաղ առավոտյան Փյունիկի պատվիրակությունն ուղևորվել է Կիպրոս՝ արտասահմանյան երկրորդ հավաքն անցկացնելու Այա Նապայում:

Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը;

Հավաքի ընթացում թիմը կանցկացնի երկու ընկերական հանդիպում, մրցակիցների մասին լրացուցիչ տեղեկություններ կհաղորդվի առաջիկայում:

Արմեն Գյուլբուդաղյանցի սաները Երևան կվերադառնան փետրվարի 23-ին:

Հիշեցնենք` այս օրերին Այա Նապայում հավաք է անցկացնում նաև «Գանձասար-Կապանը»:

Share |

Լրահոս