Գուտի. Եթե Պերեսը վաղն ինձ առաջարկի գլխավորել Ռեալը, կհամաձայնեմ

10:16 13.02.2018

Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին, որն այժմ գլխավորում է ակումբի պատանեկան թիմերից մեկը, նշել է, որ կցանկանար աշխատել հիմնական թիմի ղեկին:

Միևնույն ժամանակ Գուտին կարծում է,որ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն իր պարտականությունները պատվով է կատարում.

«Զիդանը պետք է մնա, բայց եթե ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը վաղն ինձ առաջարկի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը, կհամաձայնեմ:

Ինչպե՞ս կարող եմ հրաժարվել այդպիսի առաջարկից: Դրա մասին երազում է ցանկացած մարզիչ»,- Գուտիի խոսքերն է փոխանցում «Mundo Deportivo»-ն:

Նշենք` Գուտին 2013 թվականից «Ռեալի» մանկապատանեկան թիմերում զբաղվում է մարզչական գործունեությամբ:

Share |

Լրահոս