Ռոնալդուի կարծիքով ԱԱ-2018-ի ֆավորիտները

16:51 13.02.2018

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ Պորտուգալիայի հավաքականին չի համարում 2018 թվականի աշխարհի առաջնության ֆավորիտ:

«Գիտենք, որ Պորտուգալիան ԱԱ-2018-ի ֆավորիտներից չէ: Դրանց շարքին են դասվում Իսպանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Արգենտինան և Բրազիլիան:

Այնուամենայնիվ, այն հավաքականներից ենք, որոնք գիտեն, որ կարող են պայքարել ամենաբարձր մակարդակով»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Պորտուգալիան Եվրոպայի գործող չեմպիոնն է:

Share |

Լրահոս