Մարիա Շարապովան չի մասնակցի Դուբայի մրցաշարին

16:16 15.02.2018

«Մեծ սաղավարտի» մրցումների 5-ակի հաղթող, ռուս թենիսիստուհի Մարիա Շարապովան վնասվածքի պատճառով չի մասնակցի Դուբայի մրցաշարին, որը կմեկնարկի փետրվարի 19-ին:

Այս մասին հայտնում է «Sport360»-ը:

Շարապովան ձեռքի շրջանում ցավեր է ունեցել: Աշխարհի նախկին առաջին ռակետն այս մրցաշարի մասնակցության «wild card» էր ստացել:

Շարապովան միայն մեկ անգամ է մասնակցել Դուբայի մրցաշարին` 2006 թվականին:

Մրցաշարին հրաժարվել է մասնակցել նաև ամերիկացի թենիսիստուհի Մեդիսոն Քիսը: «US Open 2017»-ի ֆինալիստը մրցաշարին չի մասնակցի հիվանդության պատճառով:

Share |

Լրահոս

Loading...