Պատանի հրաձիգները կպայքարեն օլիմպիական ուղեգրերի համար

11:33 15.02.2018

Հայ հրաձիգները փետրվարի 15-ի լույս 16-ի գիշերը կմեկնեն Հունգարիայի Գյոր քաղաք` մասնակցելու Եվրոպայի առաջնությանը:

Եվրոպայի առաջնության 10մ հեռավորությունից՝ հրացան, ատրճանակ և վազող թիրախ զենքաձևերից, որին մասնակցում է 650 մարզիկ, Հայաստանը կներկայացնի 14 մարզիկ:

Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի քարտուղարության հաղորդմամբ, հրացան զենքաձևից Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն Հրաչիկ Բաբայանը, Քրիստիան Լաուերը, Հայկ Բաբայանը, Վրեժ Թորոսյանը, Նարեկ Ադամյանը, Իրինա Լաուերը (Աղաջանյան), Մարիամ Միքայելյանը, Ալլա Պողոսյանը, ատրճանակ զենքաձևից՝ Նորայր Առաքելյանը, Էլմիրա Կարապետյանը, Զավեն Իգիթյանը, Բենիկ Խլղաթյանը, վազող թիրախ զենքաձևից՝ Լիլիթ Մկրտչյանը, Հովհաննես Մարգարյանը:

Հավաքական թիմում ընդգրված պատանիները կկրակեն ոչ միայն երիտասարդների պայքարում, այլև՝ կմասնակցեն Եվրոպայի պատանիների առաջնությանը, որտեղ կխաղարկվեն Պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր: Ամեն վարժությունից կխաղարկվի 3 ուղեգիր:

Պատանիների պայքարին կմասնակցեն 5 մարզիկ՝ Հայկ Բաբայանը, Վրեժ Թորոսյանը, Նարեկ Ադամյանը, Ալլա Պողոսյանը և Բենիկ Խլղաթյանը:

ՀՀ հրաձգության հավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի և ավագ մարզիչ Անդրանիկ Այվազյանի մարզչական ղեկավարությամբ: Հայաստանի հավաքականը կազմված է Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի, Հրաձգության հանրապետական մարզադպրոցի, Զինաիդա և Յուրի Սիմոնյանների անվան հրաձգության մարզադպրոցի և Գյումրու քաղաքպետարանի հրաձգության մարզադպրոցի սաներից:

Հավաքական թիմը հայրենիք կվերադառնա փետրվարի 25-ին ժամը 10:00-ին:

Share |

Լրահոս