Կոենտրաուն լաց է եղել փոխարինվելուց հետո. երկրորդ անգամ այս մրցաշրջանում

16:26 16.02.2018

Պորտուգալական «Սպորտինգի» պաշտպան Ֆաբիո Կոենտրաուն փոխարինվել է Եվրոպա լիգայում «Աստանայի» հետ խաղի 57-րդ րոպեին:

Պորտուգալացին փոխարինումից հետո չի կարողացել զսպել արցունքները և լաց է եղել: Ակումբի նախագահ Բրունու Կարվալյուն փորձել է հանգստացնել ֆուտբոլիստին:

Նման դեպք պաշտպանի հետ առաջին անգամ տեղի չի ունենում: Նախկինում՝ Պորտուգալիայի առաջնության հանդիպումներից մեկի ժամանակ, նա կրկին լաց էր եղել պահեստայինների նստարանին հայտնվելուց հետո:

Share |

Լրահոս

Loading...