Armenia TV-ն բացատրություն է ներկայացրել ՉԼ-ի հանդիպումների վերաբերյալ

19:50 19.02.2018

«Արմենիա» հեռուստաընկերությունը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության հանդիպումները ցուցադրելու վերաբերյալ հաղորդագրություն է հրապարակել ֆեյսբուքյան էջում: 

Ֆուտբոլասեր հեռուստադիտողները դժգոհել էին ՉԼ-ի խաղերը ցուցադրելու եթերացանկից:

«Հարգելի ֆուտբոլասերներ, հաշվի առնելով Ձեր բազմաթիվ նամակները՝ ուղղված Արմենիա Հ/Ը, կապված Չեմպիոնների Լիգայի հանդիպումների հեռարձակման ընտրության հետ, տեղեկացնում ենք, որ խաղերը հավասարապես բաժանվել են թե ArmeniaTV-ի և թե Armenia Premium հեռուստաալիքների միջև և ինչպես նախորդ տարի, հանդիպումների պատասխան խաղերը ցուցադրվելու են խաչաձև:

Այն հանդիպումները, որոնք դուք դիտել եք Արմենիա TV-ի եթերում, պատասխան հանդիպումները դիտելու եք Armenia Premium-ի եթերում և հակառակը»,- գրված է հաղորդագրությունում: 

Share |

Լրահոս