Հայտնի է, թե ինչու Օզիլը բաց կթողնի Էստերսունդի հետ խաղը

18:18 21.02.2018

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը որոշում է կայացրել հանգիստ տրամադրել գերմանացի կիսապաշտպան Մեսութ Օզիլին, որպես նա թարմ մնա Անգլիայի լիգայի Գավաթի եզրափակչի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպումից առաջ:

Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, ֆրանսիացի մասնագետը որոշել է օգտվել առաջին խաղում ստացած առավելությունից: Շվեդիայում կայացած խաղում «զինագործները» 3:0 հաշվով հաղթել էին մրցակցին:

«Արսենալը» փետրվարի 25-ին կհանդիպի «Մանչեսթեր Սիթիին»: «Արսենալ»-«Էստերսունդ» հանդիպումը կկայանա փետրվարի 22-ին:

Share |

Լրահոս

Loading...