ՉԼ. Բավարիան 5 գոլ խփեց և պատասխան խաղը դարձրեց ձևական (տեսանյութ)

01:36 21.02.2018

Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակչում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ ընդունեց «Բեշիկթաշին»:

Հանդիպման արդեն 16-րդ րոպեին հյուրերը մնացին 10 ֆուտբոլիստով: Կարմիր քարտ ստանալու պատճառով խաղադաշտից հեռացվեց Վիդան: Թուրքական ակումբը դիմացավ մինչև 43-րդ րոպեն, երբ Մյուլերը սկիզբ դրեց իր թիմի խոշոր հաշվով հաղթանակին:

Երկրորդ կեսում իր հաշվին դուբլ գրանցեց Ռոբերտ Լևանդովսկին: Մեկ անգամ էլ աչքի ընկան Մյուլերը և Կոմանը: «Բավարիան» հաղթեց 5:0 հաշվով և արդեն մեկ ոտքով 1/4 եզրափակչում է:

«Բեշիկթաշ»-«Բավարիա» պատասխան մրցավեճը կկայանա մարտի 14-ին:

 

Share |

Լրահոս

Loading...