Միլանի «Ինտերը» հնարավոր է գնի «Պարմայի» պաշտպան Մատեո Դարմիանին, եթե թիմից հեռանա Դիեգո Գոդինը։
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն՝ հղում կատարելով Gazetta dello Sport-ին, «ներաձուրիները» դիտարկում են Դարմիանին գնելու տարբերակը, եթե Գոդինը վերադառնա Իսպանիա։ Որոշ լրատվամիջոցներ պնդում են այս տեղեկությունը, թեպետ Գոդինի շրջապատը բացառում է իրադարձությունների նման զարգացումը։
Դարմիանի ծառայություններով հետաքրքրված է նաև Անտոնիո Կոնտեն։ Երեք պաշտպանով խաղալու պարագայում նա կարող է խաղալ ձախ եզրից։