Կլոպ. Հաճույքով եմ հետևել Լիվերպուլի խաղին

22:20 24.02.2018

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրի շրջանակում «Վեսթ Հեմի» նկատմամբ (4:1) տարած հաղթանակից հետո կիսվել է իր տպավորություններով: 

«Այսօր հաճելի էր հետևել «Լիվերպուլի» խաղին: Միշտ չէ, որ այսպիսի խաղ է ստացվում, սակայն այսօր մենք կարողացանք լավ հանդիպում անցկացնել: 

Տեսա այն, ինչ ցանկանում էի տեսնել ֆուտբոլային խաղում: Կարո՞ղ ենք մնալ մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականում: Դա կախված կլինի նաև մյուս խաղերից: Մենք չպետք է մտածենք այլ ակումբների խաղերի մասին»,- գերմանացի մասնագետի խոսքն է մեջբերում «BBC»-ն: 

Share |

Լրահոս

Loading...