Կարեն Խաչանովը կարիերայի երկրորդ տիտղոսն է նվաճել

22:14 25.02.2018

Աշխարհի 47-րդ ռակետ, հայկական արմատներ ունեցող ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը նվաճեց Մարսելում անցկացված թենիսի ATP 250 շարքի մրցաշարի հաղթողի կոչումը: 21-ամյա Խաչանովի համար սա կարիերայի 2-րդ տիտղոսն էր:

Վերջինս մրցաշարի եզրափակչի երեք սեթում հաղթեց ֆրանսիացի Լյուկ Պուիին` 7:5, 3:6, 7:5 հաշվով: Մրցավեճը տևեց 1 ժամ 49 րոպե: 

Խաչանովը 16 էյս է կատարել, 2 կրկնակի սխալ է թույլ տվել և 3 անգամ բրեյք-փոյնթ կատարել: Նշենք, որ մրցող թենիսիստները մինչ այս չէին հանդիպել:

Այսպիսով, «Open 13 Provence»-ի մրցաշարի եզրափակչում հաղթանակ տանելու համար Խաչանովը կստանա 250 վարկանիշային միավոր և 115,150 եվրո պարգևավճար: 

Նշենք, որ Խաչանովն իր առաջին տիտղոսը նվաճել էր 2016 թվականին` Չենդուի մրցաշարում: 

Share |

Լրահոս