Շիրակի նախկին ֆուտբոլիստ Դրիսա Դիարասուբան պայմանագիր է կնքել Փյունիկի հետ

15:10 26.02.2018

«Փյունիկը» 2 տարվա պայմանագիր է ստորագրել իվուարցի կիսապաշտպան Դրիսա Դիարասուբայի հետ։

Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Ֆուտբոլիստը հանդես է եկել իրանական «Փադիդե», շվեդական «Հեքքեն», հայկական «Շիրակ» ակումբներում, ինչպես նաև անգլիական «Սթոք Սիթիի» մինչև 18 տարեկանների թիմում։

Դրիսան Հայաստանի առաջնությունում 38 հանդիպում է անցկացրել՝ խփելով 11 գոլ և կատարելով 8 գոլային փոխանցում:

Share |

Լրահոս

Loading...