ՈւԵՖԱ-ն փոփոխություն է մտցրել ՉԼ-ի և ԵԼ-ի կանոնակարգերում

00:35 28.02.2018

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի կանոնակարգերում մտցված նորարարությունները, որոնք ուժի մեջ կմտնեն հաջորդ մրցաշրջանից: 

Այսուհետ Անգլիայի, Գերմանիայի, Իսպանիայի և Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակում 1-ինից 4-րդ տեղերը զբաղեցրած թիմերը միանգամից կմասնակցեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլին (26 ակումբ): 

Եվս 6 մասնակից հայտնի կդառնա որակավորման փուլի ընթացքում: Յուրաքանչյուր ակումբ, որը դուրս կմնա Չեմպիոնների լիգայի որակավորման փուլից, հնարավորություն կունենա հաջողության հասնել Եվրոպա լիգայում: 

Այսպիսով, ՉԼ-ի 2018/19թթ. խաղարկությանը կմասնակցեն ՉԼ-ի գործող չեմպիոնը, ԵԼ-ի գործող չեմպիոնը, ՈւԵՖԱ-ի առաջին 4 ուժեղագույն ասոցիացիաների 4 ակումբները, ուժեղագույն 5-րդ և 6-րդ ասոցիացիաների 2 ակումբներ (Ֆրանսիա, Ռուսաստան), և 7-ից 10-րդ ուժեղագույն ասոցիացիաների չեմպիոնները (Պորտուգալիա, Ուկրաինա, Բելգիա, Թուրքիա): 

Եթե ՉԼ-ի գործող չեմպիոնը` հաղթելով ներքին առաջնությունում ստանա խմբային փուլում հանդես գալու իրավունք, ապա ազատված տեղը կզբաղեցնի 11-րդ ուժեղագույն ասոցիացիայի չեմպիոնը (Չեխիա), որը հակառակ դեպքում պետք է հանդես գար ՉԼ-ի որակավորման փուլում: 

Եթե ԵԼ-ի գործող չեմպիոնը ներքին առաջնությունում հաղթելու շնորհիվ կրկին ստանա ՉԼ-ի խմբային փուլում հանդես գալու իրավունք, ապա ազատված տեղը կզբաղեցնի 5-րդ ուժեղագույն ասոցիացիայի (Ֆրանսիա, Լիգա 1) երրորդ տեղը զբաղեցրած ակումբը, որը հակառակ դեպքում պետք է հանդես գար ՉԼ-ի որակավորման փուլում: 

Մեկ ասոցիացիան ՉԼ-ի խմբային փուլում կարող է ներկայացվել առավելագույնը 5 ակումբով: 

Ինչ վերաբերում է Եվրոպա լիգային, խմբային փուլին կմասնակցի միանգամից 17 ակումբ, 21 ակումբ խմբային փուլի ուղեգիր կնվաճի որակավորման փուլի ընթացքում: 

Եվս 10 ակումբ ավտոմատ կերպով ԵԼ-ի ուղեգիր կնվաճի ՉԼ-ի խմբային փուլում 3-րդ տեղը զբաղեցնելու համար: 

Փոփոխված կանոնակարգերին ծանոթանալու համար սեղմեք այստեղ*

Share |

Լրահոս