Մեդվեդևա. Հայրս հայ է, սակայն ես ավելի շատ ռուս եմ

16:21 01.03.2018

Ձմեռային օլիմպիական խաղերի գեղասահքի թիմային և կանանց անհատական մրցումների արծաթե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևան խոստովանել է, որ չնայած իր հայրը հայ է (Արման Բաբասյան), ինքն իրեն ավելի շատ ռուս է համարում:

«Россия сегодня» միջազգային տեղեկատվական գործակալությունում մամուլի ասուլիսի ժամանակ Մեդվեդևան նաև պատմել է հայկական մշակույթի ու իր նախընտրությունների մասին, հաղորդում է РИА Новости-ն:

«Հայրս հայ է: Սակայն այնքան էլ լավ ծանոթ չեմ հայկական մշակույթին: Ես չեմ սահել հայ կոմպոզիտորների երաժշտության ներքո: Հայկական խոհանոցը, երևի, նույնպես այդքան էլ չեմ հավանում, ահա թե ինչու ավելի շատ ռուս եմ», - ասել է նա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանդիսավոր միջոցառման ժամանակ հանդիպել է Փհենչհանում կայացած Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ մեդալներ նվաճած ռուս մարզիկների հետ և սպիտակ BMW մեքենաների բանալիներ հանձնել մրցանակակիրներին։

Եվգենյա Մեդվեդևան հայտնել է, որ վարորդական իրավունք չունի և չի կարողանա վարել մեքենան:

Share |

Լրահոս

Loading...