Արսենալի հովանավորը Մխիթարյանի և Օբամեյանգի մասին ծաղրական գրառում է կատարել (ֆոտո)

22:30 03.03.2018

Անգլիայի առաջնության 28-րդ տուրում «Արսենալը» սեփական դաշտում 0:3 հաշվով պարտվել է «Մանչեսթեր Սիթիին»:

«Զինագործների» հովանավոր SportPesa բուքմեյքերական ընկերությունը հանդիպման ընթացքում ծաղրական գրառում է կատարել՝ օգտագործելով թիմի նորեկներ Հենրիխ Մխիթարյանի և Պյեր-Էմերիկ Օբամեյանգի լուսանկարը:

Հայ կիսապաշտպանը գաբոնցի հարձակվողի տեղափոխությունից առաջ ասել էր հետևյալը. «Հեյ, Պյեր, չես ցանկանո՞ւմ միանալ մեզ»:

Աֆրիկյան ընկերությունը Մխիթարյանի խոսքը ձևափոխել է հետևյալ կերպ. «Հեյ, Պյեր, այստեղ շատ մեծ սխալ ենք թույլ տվել»:

 

Share |

Լրահոս