Վագներ. Ես Գերմանիայի լավագույն հարձակվողն եմ ու արժանի եմ մասնակցել ԱԱ-2018-ին

14:24 07.03.2018

«Բավարիայի» հարձակվող Սանդրո Վագները ցանկանում է Գերմանիայի հավաքականի հետ մեկնել Ռուսաստան՝ աշխարհի առաջնությանը մասնակցելու.

«Ես կենտրոնանում եմ միայն ինձ վրա: Ինձ համար միևնույնն է, թե ինչպես են իրենց պահում մյուսները: Վերջին տարիներին շատ եմ աշխատել ու բազում գոլեր խփել: Իմ մրցակիցներից մեկը՝ Մարիո Գոմեսը, կարծես պատրաստվում է մեկնել աշխարհի առաջնությանը, սակայն ես վստահ եմ ինձ վրա:

Ես գոլեր եմ խփել բոլոր այն ակումբներում, որտեղ խաղացել եմ: «Դարմշտադում»՝ առաջնությունում տեղը պահպանելու համար, «Հոֆենհայմում»՝ խաղալով Եվրոպա լիգայում, իսկ հիմա այստեղ՝ «Բավարիայում»: Կարծում եմ, որ արժանի եմ մեկնել ԱԱ-2018-ին:

Շատ եմ ասել, որ ինձ համարում եմ Գերմանիայի լավագույն հարձակվող: Դա չի փոխվի: Ամեն ինչ Յոհայիմ Լյովը պետք է որոշի ու ես կընդունեմ ցանկացած որոշում»,- Վագների խոսքերը մեջբերում է «Goal»-ը:

Share |

Լրահոս

Loading...