Դրաքսլեր. Բոլորին պատմում էինք, որ հաղթելու ենք ՉԼ-ում, սակայն կրկին դուրս մնացինք 1/8 եզրափակչից

13:44 08.03.2018

Ֆրանսիական ՊՍԺ-ի գերմանացի կիսապաշտպան Յուլիան Դրաքսլերը նշել է, որ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունն օրինաչափ է:

Ֆրանսիական ակումբը երկու խաղերի արդյունքում դուրս է մնացել պայքարից:

«Արժանի չէինք քառորդ եզրափակիչ դուրս գալուն: Ակումբը նորեկների վրա ծախսել է 400 միլիոն եվրո, և բոլորս պատմում էինք, որ շուտով հաղթելու ենք Չեմպիոնների լիգան, սակայն կրկին դուրս ենք մնում 1/8 եզրափակչից»,- Դրաքսլերի խոսքը մեջբերում է «Football Espana»-ն:

Հիշեցնենք, որ փարիզցիների կազմում «Ռեալի» հետ պատասխան խաղը բաց է թողել աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստ Նեյմարը:

Share |

Լրահոս

Loading...