Յուվենտուսն իսկական հրաշք արարեց՝ կամային հաղթանակով գրավելով Ուեմբլին (տեսանյութ)

01:36 08.03.2018

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս 2:1 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»:

Հիշեցնենք, որ Թուրինում կայացած խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 2:2:

Առաջին խաղակեսի ավարտից 6 րոպե առաջ Սոն Հին-Մինը բացեց խաղի հաշիվը:

Թվում էր, թե այս գոլը հանեց դիմակայության հաղոթողին առնչվող բոլոր հարցերը, սակայն Ալեգրիի թիմն այլ կերպ էր տրամադրված:

Խաղի 64-րդ րոպեին Գոնսալո Իգուաինը հավասարեցրեց հաշիվը, իսկ 3 րոպե անց Դիբալան խփեց նաև հաղթական գոլը:

Այս կամային հաղթանակի շնորհիվ «Յուվեն» դիմակայությունը հաղթեց 4:3 հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ:

Тоттенхэм - Ювентус. Обзор матча. от ФУТБОЛЬНЫЕ ОБЗОРЫ на Rutube.

Share |

Լրահոս