Կոենտրաու. Ռեալում կարծես մոռացել է` ինչպես ֆուտբոլ խաղալ. չեմ ցանկանում վերադառնալ

17:16 09.03.2018

Լիսաբոնի «Սպորտինգի» պաշտպան Ֆաբիո Կոենտրաուն, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են Մադրիդի «Ռեալին», հայտարարել է, որ չի ցանկանում վերադառնալ իսպանական ակումբ.

«Ռեալում» ստիպված էի մրցակցել Մարսելոյի հետ: Բացի դա, ինձ խանգարում էին վնասվածքները:

Իսկ Պորտուգալիայում ես ինձ հիմա վստահ եմ զգում: Մադրիդում երբեմն ինձ մոտ տպավորություն էր ստեղծվում, թե ես մոռացել եմ` ինչպես ֆուտբոլ խաղալ:

Վստահությունը շատ կարևոր է ֆուտբոլիստների համար, իսկ «Ռեալում» ես այն չունեի: Իհարկե, ունեմ պայմանագիր և պետք է այն հարգեմ, բայց ես կնախընտրեի մնալ «Սպորտինգում»: Ես երջանիկ եմ այս ակումբում և կարիերաս ցանկանում եմ ավարտել այստեղ»,- Կոենտրաուի խոսքերն է փոխանցում «Marca»-ն:

Share |

Լրահոս

Loading...