Մխիթարյանի առաջին գոլն Արսենալում, հարցերը գրեթե լուծվեցին Սան Սիրոյում (տեսանյութ)

00:00 09.03.2018

Եվրոպա լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» «Սան Սիրո» ստադիոնում հյուրընկալվեց «Միլանին»: 

Խաղն ավարտվեց «զինագործների» հաղթանակով` 2:0: Խաղի 15-րդ րոպեին Մեսութ Օզիլի փոխանցումից հետո Հենրիխ Մխիթարյանը  շրջանցեց «Միլանի» ֆուտբոլիստին և գեղեցիկ հարվածով բացեց հանդիպման հաշիվը: 

Առաջին խաղակեսին ավելացված 4-րդ րոպեին Օզիլի կտրող փոխանցումից հետո Աարոն Ռեմսին մնաց «ռոսոներիների» դարպասապահի հետ մեն մենակ, շրջանցեց վերջինիս և գնդակն ուղարկեց անպաշտպան դարպասը: 

Նշենք, որ մրցող թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 15-ին: 

«Միլան»-«Արսենալ»` 0:2

Գոլերը` Մխիթարյան (15), Ռեմսի (45+4)

 

Share |

Լրահոս